ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ – 2016-3 Դավիթ Ռ. Մոսինյան Քանի որ պատերազմները վաղուց դադարել են լինել թագավորների կամ առաջնորդների կռիվներ՝ հանուն տարածքի կամ ուղղակի ու «անմեղ» տիրապետության, ուստի այսօր մտավոր լուրջ ճիգեր են հարկավոր՝ աշխարհաքաղաքական խորապատկերում կողմնորոշվելու և պատերազմական ոլորաններում սեփական մասնակցության չափը պարզելու համար: