ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ — 2015-1

Սասուն Լ. Սարիբեկյան

Աղանդների աշխարհաքաղաքական ուսումնասիրության կարևորու թյունը բացատրվում է հատկապես հետևյալ իրողություններով.

— դրանք աշխարհաքաղաքական կարևոր ակտորներ են1, որոնց գործունեությունը ուղղված է ազգերի ինքնիշխանության և պետությունների անկախության դեմ,

— հետսառըպատերազմյան աշխարհում գնալով մեծանում է աղանդների ազդեցությունը աշխարհաքաղաքական գործընթացների, պետությունների ու էթնոսների մրցունակության, խոցելիության, անվտանգության ու զարգացման վրա,

— աղանդների աշխարհաքաղաքական հետազոտությունների արդյունքները կարևոր նշանակություն կարող են ունենալ աշխարհա քաղաքական կարևոր այլ ակտորներին (պետություններ, էթնոսներ, միջազգային կազմակերպություններ, գաղտնի կազմակերպություններ և այլն), ինչպես նաև աշխարհաքաղաքական տարածության ենթակարգային տա րամակարդակ միավորներին վերաբերող տեսական-մեթոդաբա նական և գործնական խնդիրների արդյունավետ ուսումնասիրության համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։