ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ. ՀԱՄԱԿ ԽՈՆԱՐՀՈՒՄ – 2015-1 Ռուբեն Ս. Անգալադյան Նրա ոչ խոշոր մարմինը ֆրանսիական մայրաքաղաքի անցորդների խտության մեջ լարված է, ինչպես թռչնի թևը: Աչքերը լի են թախծով ու հեգնանքով: Նա նայում է գարնանային երկնքին մեծագույն ուշադրությամբ. ասես այդ ճերմակավուն կապույտից ինչ-որ հրաշքի է սպասում: Հանդարտ նստում է նստարանին և սկսում ուսումնասիրել մարդկանց դեմքերը: Նկարիչը նայում է շուրջը: Մայթի կենտրոնում կանգնած է երիտասարդ մի կին և անհոգ ծիծաղում է: Նա ցնցվում է: Ի՞նչ անհոգություն կարող է լինել այս աշխարհում, որտեղ ամեն բան հաշվարկված է ու ստուգված: Որտեղ ամեն բան կործանվում է