ԲՐՈՆԶԵ ԳՈՏԻՆԵՐԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԸ — 2014-1

Ըստ Լոռու և Սևանի ավազանի գտածոների

Մերի Ս. Քեշիշյան
Կիրառական արվեստի պատմահնագիտական, արվեստաբանական և իմաստաբանական վերլուծության համար կարևոր նշանակություն ունեն ուշ բրոնզի (մ.թ.ա. XV-XI դդ.) և վաղ երկաթի (մ.թ.ա. X-VII դդ.) դարաշրջանների մետաղագործական արվեստի առար կանե րի, առանձնապես բրոնզե գոտիների գեղարվեստական հարուստ պատկերազարդում նե րը: Նրանցում են նյութականացվել այդ հեռավոր ժամանակներում և ավելի վաղ ապրած մարդկանց հոգևոր ընկալումն երն ու պատկերացումները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։