ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԸ ԱՇՈՒՂ ՋԻՎԱՆՈՒ ԵՐԳԵՐՈՒՄ – 2013-3 Թովմաս Գ. Պողոսյան Ջիվանին ոչ միայն աշուղական բանաստեղծությանը բնորոշ գեղար վեստական այլաբանություններով է անդրադարձել հայ ժո ղովրդի քաղաքական ճակատագրին վերաբերող հարցերին, այլև գրել է 19-րդ դարի վերջին քառորդի և 20-րդ դարասկզբի հայ ազ գա յինազատագրական պայքարի ու ինքնապաշտպանական մար տե րի հերոս ներին նվիրված մի շարք ուշագրավ գործեր: