ՄԵԾԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ – 2013-3 Մաս առաջին։ Սիմոն Զավարյանի եւ Հովհաննես Թումանյանի սրտակից բարեկամությունը Սուսաննա Գ. Հովհաննիսյան Երկու մեծ լոռեցիների՝ Սիմոն Զավարյանի և Հովհաննես Թումանյանի ազգային – հասարակական գործունեությունը 20-րդ դարասկզբի հայ քաղաքական կյանքի ուշագրավ էջերից է։ Զավարյանը Լոռու Այգեհատ գյուղից էր, Թումանյանը՝ Դսեղից։ Զավարյանը մեծ էր ընդամենը 4 տարով (1865 և 1869), սակայն 10 տարի շուտ հեռացավ կյան քից, ուստիև նրանց մահվան տարելիցների միջև (1913 և 1923) ուղիղ մեկ տասնամյակ է ընկած։