ԱՎԱԳ ԾԱՂԿՈՂԻ 1329 Թ.ԱՎԵՏԱՐԱՆԻ ԽՈՐԱՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2011-4 Լուսինե Վ. Սարգսյան 14-րդ դարի հայ մանրանկարիչ Ավագ Ծաղկողի 1329 թ. Ավետարանը (Մատենադարան, ձեռ. 7650) միջնադարյան հայ ձեռագրական արվեստի լավագույն նմուշներից է: Ավետարանի պատկերազարդումները բաղկացած են թեմատիկ մանրանկարներից, անվանաթերթերից, ավետարանիչների պատկերներից եւ խորաններից: Վերջիններս գրեթե դուրս են մնացել ուսումնասիրողների տեսադաշտից. ո՛չ հետազոտվել են եւ ո՛չ էլ հրատարակվել: