ԻՐԱՆԱՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՆԴՐԵ ՍԵՎՐՈՒԳՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ – 2011-4 Իվեթ Ն. Թաջարյան Անդրե Սեւրուգյանի ստեղծագործությունները նոր արտահայտչաձեւերի եւ գեղարվեստական ոճի որոնումներ էին 20-րդ դարի իրանական գեղանկարչության մեջ: Նա իր աշխատանքներում փորձել է ստեղծել մի ուրույն ոճ, որտեղ առանձին շեշտադրումները կատարված են հեռանկարի, ծավալի, շարժունակության եւ մարդկային բնավորության գծերի միջոցով: