ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՒ ՎՈՒՐԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃՌԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ – 2010-3 Սեւրի պայմանագրի ստորագրման 90-ամյակի առիթով Արմեն Ց. Մարուքյան 90 տարի է անցել այն պահից, երբ 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրվեց Սեւրի պայմանագիրը, իսկ նույն թվականի նոյեմբերի 22-ին հրապարակվեց ԱՄՆ-ի նախագահ Վուրդրո Վիլսոնի՝ հայ-թուրքական սահմանը հստակեցնող իրավարար վճիռը: Իրենց ընդունման պահից այս երկու փաստաթղթերը կարեւոր նշանակություն ունեին Հայկական հարցի արդարացի լուծման համար, եւ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը մեծ հույսեր էր կապում նրանց հետ՝ ակնկալելով պատմական արդարության վերականգնում եւ իր կրած տառապանքների ու կորուստների փոխհատուցում: