ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ 1945 ԹՎԱԿԱՆԻՆ – 2010-3 Երկրորդ աշխարհամարտում ազատասեր ժողովուրդների հաղթանակի 65-ամյակի առիթով Քրիստինե Ֆ. Մելքոնյան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի կողմից ֆաշիստական Գերմանիայի օգտին հետեւողականորեն իրականցված այսպես կոչված՝ «ակտով չեզուքության» քաղաքականությունը պատերազմի ավարտից հետո հանգեցրեց խորհրդա-թուրքական հարաբերությունների վատթարացմանը, ինչը նպաստավոր պայմաններ ստեղծեց Հայկական հարցի բարձրացման համար: Արդյունքում՝ երկարատեւ լռությունից հետո, 1945 թվականին առաջ քաշվեց Թուրքիայի կողմից բռնազավթված հայկական հողերի հարցը եւ դարձավ մեծ տերությունների քննարկման առարկա: