ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՉԱՓԱԾՈՅԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ – 2019-3 Մերի Վ. Հովհաննիսյան Վահան Տերյանի խոսքարվեստի ուսումնասիրությունը սերտորեն առնչվում է իր ապրած ժամանակաշրջանի համաժողովրդական լեզվի և գեղարվեստական գրականության լեզվի օրինաչափություններին, անդրադառնում դրանց հիմնական առանձնահատկություններին, զարգացման ուղիներին և հեռանկարներին: