ԵՂԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ՆՈՄԻՆԱԼԻՍՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2019-3 Սեյրան Ա. Զաքարյան Հումանիտար և հասարակական գիտությունների զարգացման ընթացքում ստեղծվում են տարբեր կարգի հայեցակարգեր, տեսություններ և հետազոտական-մեթոդաբանական հարացույցեր, որոնք, լինելով տվյալ ժամանակահատվածի գիտական որոշակի մտայնության մարմնացումներ, հետագայում թեև մասամբ կամ ամբողջությամբ հերքվում են, այնուհանդերձ ինչ-ինչ պատճառներով երբեմն շարունակում են իրենց գոյությունը: Այդպիսի հետազոտական-մեթոդաբանական մի հարացույց է այն տեսակետը, որ միջնադարյան հայ փիլիսոփայության մեջ ձևավորվել ու զարգացել է նոմինալիստական ուղղություն: