ՀԱՏՎԱԾԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1918-1919 ԹԹ. – 2019-4 Կարեն Պ. Հայրապետյան Հատվածականությունը՝ որպես ազգային-քաղաքական հիմնախնդիր, Հայաստանի Հանրապետության իշխանությունների առջև ծառացել է նրա կազմավորման շրջանից սկսած1: Այս բացասական երևույթը հիմնված էր հայ ժողովրդի երկու խոշոր՝ արևմտահայ և արևելահայ հատվածների հասարակական գիտակցության մեջ տեղ գտած փոխադարձ անվստահության և սառնության վրա, որն իր անմիջական դերակատարությունն ունեցավ միջհատվածական փոխհարաբերություններում։