ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ – 2019-4

Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. հուլիսից մինչև 1916 թ.  ապրիլի 26-ը  Տետր 4. 1915 թ. հուլիսի 10-ից  մինչև օգոստոսի 14-ը

Ռուբեն Օ. Սահակյան
Ռուսական բանակի 1915 թ. հուլիսյան տարօրինակ նահանջը տարբեր կերպ է գնահատվել ռուս և հայ ռազմական պատմաբանների կողմից։

Կովկասյան բանակի թիկունքի պետ, հետագայում ռազմական պատմաբան գեներալ Ե. Մասլովսկու1 կարծիքով՝ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը հետախուզության համար անհրաժեշտ չափով չօգտագործեց հեծելազորը, ինչի պատճառով չկարողացավ պարզել, թե հակառակորդի բանակում ինչ է կատարվում՝ չենթադրելով, որ թուրքերը կարող են զգալի ուժեր կենտրոնացնել և նախապատրաստվել հարձակման2:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով