ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ – 2020-2 ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ Ռուբեն Ա. Սաֆրաստյան Մաս առաջին։ Հայկական հարցի ձևավորումըՍևրի դաշնագրի և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի 2020 թ. լրացող 100-ամյակը լավ առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու Հայկական հարցի կարևոր բաղադրիչների քննությանը՝ փորձելով մեկնաբանել և իմաստավորել դրանք մեր օրերի Ոգուն (Zeitgeist) համահունչ: