ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՀՊԱՇՓԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ – 2020-3 Վարդան Զ. Պետրոսյան Հպաշփական հնչույթների առաջացումը սատըմ (satəm) խմբի հ.-ե. հին լեզուներում պատմահամեմատական հնդեվրոպաբանության մեջ մեկնաբանվել է իբրև հետնաքմային հպականների առաջին և երկրորդ քմայնացումների արդյունք, իսկ բնական լեզվաբանությունը դրանց ծագումը բացատրում է նախահնդեվրոպական լեզվի հետնաքմային հպականների հնչարտաբերական բնութագրերի քանակական կողմի զարգացումով: