ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2020-3 Մաս երկրորդ։ Մուտքի սյուները և հարավային պատը Մայքլ Է. Սթոուն (Երուսաղեմ), Խաչիկ Ա. Հարությունյան Սուրբ Հարության տաճարի հարավային մուտքը զարդարում են բուսական գեղեցիկ զարդաքանդակներով պսակվող մարմարյա 11 սյուներ, որոնք կանգնեցվել են շուրջ ինը դար առաջ և այսօր էլ մեզ ներկայանում են գրեթե անխաթար տեսքով. այդ զարդանախշ սյուները արդարացիորեն համարվում են խաչակրաց շրջանի ճարտարապետական արվեստի սքանչելի նմուշներ: