ՎԱՐԱՆԴ ՓԱՓԱԶՅԱՆԻ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» – 2020-3

Մի մոռացված գրքույկի և նրա անմոռաց հեղինակի մասին

Գևորգ Ս. Խուդինյան
2020 թ. սեպտեմբերի 12-ին Բեյրութում հանկարծամահ եղած հավատավոր դաշնակցական և ինքնատիպ մտածող Վարանդ Փափազյանի հիշատակին մեզանում այսօր հնչող սովորական ցավակցությունները հերթական անգամ ապացուցում են, որ դժբախտաբար չենք կարողանում ըստ արժանվույն գնահատել այն հատուկենտ անհատականություններին, ովքեր իրենց գաղափարներով են եղանակ ստեղծել ՀՅ Դաշնակցության ներսում: Մինչդեռ նրա նման մտածող ու մտահոգ դաշնակցականների գաղափարների արժևորումը թույլ կտա մեզ դուրս գալ ընթացիկ քաղաքական թոհուբոհի տաղտուկից ու կրկին գաղափարականցնել կուսակցությունը: