ԿԱԽՅԱԼ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ԱՌԱՐԿԱ ԵՎ ՀԱՏԿԱՆԻՇ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ԲԱՌԵՐՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆՈՒՄ — 2020-4

(Կրկնավոր բարդություններ)

Լալիկ Մ. Խաչատրյան
Հոդվածում քննարկվում են կախյալ արմատներով այն համադրական կրկնավոր բարդությունները, որոնք արտահայտում են առարկա և հատկանիշ և առաջին անգամ գործածվել են Աստվածաշունչ մատյանում: Այդ կարգի կրկնավոր բարդությունները խմբավորվում են ըստ կախյալ արմատական բաղադրիչների արտահայտության պլանի և դասդասվում են տարբեր խմբերի մեջ՝ արմատական (ջախջախ, ծործոր), և արմատատարբերակային (սպառսպուռ, կարկառ): Արմատատարբերակային կրկնավորների ձևավորման գործում կարևորվում են հնչյունափոխական որոշ գործոններ, ինչպես՝ ձայնդարձը (սպառսպուռ), հերթագայությունը (պաղպաջ), հնչյունաանկումը (հեղեղ), աճականը (աղջամուղջ) և այլն: