ԹՈՒՐՔԻ ԿԵՐՊԱՐԸ ՀԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ ՎԵՊԵՐՈՒՄ – 2020-4 Նարինե Ա. Հովհաննիսյան (Ստեփանակերտ) Հակոբ Օշականը բացառիկ երևույթ է հայ բազմադարյան գրականության մեջ, որի ստեղծագործությունն իր գեղարվեստական համակարգի առանձնահատկություններով, բազմաշերտությամբ, մասշտաբայնությամբ հսկայական ներդրում է հայ ոգեղեն արվեստի զարգացման գործում։ Օշականի գեղարվեստական համակարգի բարձրագույն նվաճումը՝ վեպը, հոգեվերլուծություն, բարքագրություն և գաղափարագրություն լինելուց առաջ և հետո, մեր խորին համոզմամբ, Հայկական հարցի վեպն է։ Հայկական հարցից են սկսվում և դեպի Հայկական հարցն են տանում օշականյան վեպի բոլոր ճանապարհները։