Մաս երրորդ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Ս. Հեղինեի եկեղեցի)
Մայքլ Է. Սթոուն (Երուսաղեմ), Խաչիկ Ա. Հարությունյան
Ս. Հարության տաճարի հնամենի և գողտրիկ շինություններից է հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը գտնվում է տաճարի արևելյան մասում՝ «Հանդերձից բաժանման խորան» անունը կրող փոքրիկ մատուռից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, որտեղից կամարակապ նեղլիկ մուտքից սկիզբ առնող և աստիճանաբար լայնացող սանդուղքներն իջնում են դեպի եկեղեցու ընդարձակ սրահը: