ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԻ «ՀԵՐՈՍՆԵՐԻ, ՀԵՐՈՍԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԵՐՈՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՐԿԸ – 2021-1 Մաս երկրորդ։ Հերոսն իբրև աստվածություն, մարգարե և բանաստեղծ Գևորգ Ա. Ճաղարյան Թոմաս Քարլայլի (1795-1881) բանախոսությունների «լավագույն շարքի» տպագիր հրատարակության կառույցը մեկին և պարզորոշ չէ։ Այդուհանդերձ, գրքի եռամաս թեմատիկ բաժանումը, ինչպես երևում է խորագրից, խնդրո քննության հարմար շրջանակ է առաջադրում՝ այդու ի սկզբանե ակնարկելով հերոսի, հերոսապաշտի և տվյալ պատմական միջավայրի սերտ փոխառնչությունների մասին։