ՀԱՐԱԶԱՏԻ ԵՎ ՕՏԱՐԻ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ – 2021-1 Սիմոն Սիմոնյանի «Լեռնականներու վերջալոյսը» ժողովածուում Մարինե Դ. Ղազարյան Համաշխարհայնացման ժամանակակից միտումները և էթնոկրոնական հիմքի վրա ընթացող հակամարտությունները լի են ինքնության կորստի վտանգով: Ուստի՝ նման հարափոփոխ իրականության մեջ հատկապես փոքրաթիվ ազգերին անհրաժեշտ է սեփական ինքնության առանձնահատկությունների քննությունը: