ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ՝ ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ – 2021-2 Մարիամ Մ. Կարապետյան Սոցիալական ցանցերի հսկայական դերը մեր երկրում ակնառու ու միաժամանակ խնդրահարույց դարձավ հատկապես 2020 թ. իրադարձություններից՝ համավարակից և պատերազմից հետո։ Մասնավորապես համացանցում լրատվամիջոցների և անհատ օգտատերերի կողմից կեղծ ու մանիպուլյատիվ լուրերի՝ սպառնալից չափերի հասնող տարածումը հիմք դարձավ նոր սրությամբ ընկալելու և հարցադրելու մեդիագրագիտության կարևորությունը։