ՍԱՐԳՈՆ II-Ի Ք.Ա. 714 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՇԱՎԱՆՔԻ ԵՐԹՈՒՂԻՆ – 2021-2 Արտակ Ս. Սարգսյան Ասորեստանի արքա Սարգոն II-ի (Ք.ա. 721-705 թթ.) կառավարման 8-րդ տարում Մաննա և Ուրարտու կատարած արշավանքի երթուղին պատմագիտության առավել վիճահարույց խնդիրներից է: Հարյուր տարուց ավելի ընթացող գիտական բանավեճը 1970-ական թվականներից շարունակվում է նորովի՝ պայմանավորված հյուսիսարևմտյան Իրանում կատարված հնագիտական և տեղագրական նոր հետազոտություններով։