ԿՈՒ (ԿԸ) ՄԱՍՆԻԿՈՎ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՒՄ – 2021-4 Համաժամանակյա և տարաժամանակյա քննություն Սարգիս Ռ․ Ավետյան Հայտնի է, որ հին հայերենի սահմանական ներկան արդեն 5-րդ դարում հաճախ էր գործածվում նաև ներկա ստորադասականի և աորիստ ստորադասականի1 իմաստներով: Ա. Այտընյանը, հաշվի առնելով սահմանական ներկայի այդպիսի կիրառությունների առավել հաճախադեպ խոսքային իրադրությունները, գտնում է, որ դրանք բնորոշ են եղել հատկապես առօրյա-խոսակցական լեզվին: