Սմբատ Խ. Հովհաննիսյան
Երկրորդ աշխարհամարտից հետո Ֆրանսիայում պատմագիտական միտքը կրկին լրջագույն մարտահրավերների առջև էր կանգնել. ֆրանսիական պատմագիտությունն իր խնդրարկումների մեջ կրկին խճճել էր արևմտյան պատմական գիտակցությունը, որը հայտնվել էր ապագաղութացման (décolonisation) գործընթացի և թեքնաբանական հեղափոխության (révolution technologique) միջակայքում։ Անցումային մի շրջան, երբ, ինչպես նկատում է Լյուսիեն Ֆևրը, փլուզվում էր «աշխարհի տեսլականը», որը դուրս էր պրծել «կոպեռնիկոսների, կեպլերների, նյուտոնների, լապլասների կողմից հանճարեղորեն համակցված շրջանակներից»՝ մղվելով «հայտնի չէ, թե ուր, արտահոսքի արագությամբ»: