ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՐԱՖՖՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ – 2022-1 Աշոտ Ն. Հայրունի 19-րդ դարի երկրորդ կեսին ազգային փրկության ուղիների որոնման ճանապարհին Րաֆֆին պետք է առերեսվեր նաև տնտեսական հիմնա- խնդիրներին, որոնք մասնատված ու կոտորակված հայ ժողովրդի հանդեպ գործադրվող ճնշումների ուժգնացման պայմաններում ունեին ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն: Ուստի պատահական չէ, որ դրանք առանցքային տեղ են զբաղեցնում Րաֆֆու հրապարա- կախոսության մեջ։