ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՎԻՄԱԳՐԵՐՈՒՄ – 2022-3 Մաս երկրորդ: Արեգակի խավարում, ծովի ալեկոծում Արսեն Է. Հարությունյան Հայերեն վիմագրերում տարերային աղետներին ու երկնային երևույթներին նվիրված սույն ուսումնասիրությունը մեր նախորդ՝ երկրաշարժերի վիմագիր հիշատակություններն ամբողջացնող հրապարակման ուղղակի շարունակությունն է: