ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՀԱՅԱՑՔՆ ՈՒ ՄԵՐ ԱՅՍՕՐԸ – 2022-3 «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի» Դիանա Հ. Համբարձումյան Հոդվածի առանցքում Հրանտ Մաթևոսյանի «Ես ես եմ» ժողովածուում ամփոփված երկու տասնյակից ավելի տարիների հարցազրույցների հետահայաց ուսումնասիրությունն է, որի նպատակն է քննել մեր երկրի երեկն ու այսօրը, նաև վաղը, բացբացել մեր արատները, վերլուծել մեր բացթողումները և վերականգնել մեր երբեմնի անվտանգ, բարգավաճ ու առաջադեմ իրականությունը՝ հենվելով արդեն ասված խոսքի ենթատեքստի և ուղիղ տեքստի, ինչպես նաև մեր երկրի ու աշխարհի այսօրվա ավելի լայն համատեքստի համապարփակ քննության վրա: