Քննություն նոր լույսի ներքո
Միրանուշ Է. Կեսոյան
Պատկերավորման-արտահայտչական միջոցները խոսքն ազդեցիկ, տպավորիչ, պատկերավոր դարձնող, հարստացնող ոճական հնարանքներ են: Լեզվաբանության մեջ դրանք մեծ մասամբ քննվել են հենց այդ տեսանկյունից: Սակայն դրանք ունեն մի յուրօրինակ գործառույթ ևս, այն է՝ կարող են ծառայել ոչ բացահայտ,
թաքնված, այսինքն՝ ներակա իմաստների արտահայտմանը: