ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ ԿԱՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՍԽԱԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵԶԸ – 2023-2 Ըստ Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթի Սերգեյ Ա. Աղաջանյան Ժողովրդի իմաստնության վերաբերյալ թևավոր խոսքի հավակնությամբ մտքերի պակաս երբեք էլ չի զգացվել: Նույնիսկ ավելին: Այն էլ այնքան, որ դրանցով կազմվել են աֆորիզմների ժողովածուների առանձին բաժիններ: Այդ ասույթների հեղինակները կա՛մ մտավորականներն են, կա՛մ էլ հենց ինքը՝ ժողովուրդը: