ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԼՈԶԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ – 2023-2 1923 թ. հուլիսի 24-ի Լոզանի պայմանագրի 100-ամյակի առթիվ Արմեն Ց. Մարուքյան Թուրքիան մշտապես շահարկել և այսօր էլ շահարկում է Սևրի պայմանագրի օրինականության հարցը՝ հիմնվելով ոչ միայն այդ փաստաթղթի վավերացված և օրինական ուժ ստացած չլինելու հանգամանքի, այլև դրա՝ իբրև Լոզանի պայմանագրով փոխարինվելու մասին «հիմնավորման» վրա: Լոզանի խորհրդաժողովից և դրա ընթացքում ստորագրված պայմանագրից խոր հիասթափության հետևանքով այս մոտեցումը տևական ժամանակ տիրապետող է եղել նաև հայ քաղաքական շրջանակներում: