ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ. «ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐԴԻՆ ՄԱՐԴՈՒ» – 2023-4

Սուրեն Ս. Աբրահամյան

Հետազոտության վերլուծական նյութը արդի հայ պոեզիայի
անուններից մեկի՝ Հակոբ Մովսեսի «Գրառումների» երեք գրքերն
են, որոնք լույս են տեսել 2015, 2017 և 2018 թվականներին: Գրառումները որքան ծավալուն են, նույնքան էլ արդիական՝ համաշխարհային և հայ գեղագիտական մտքի յուրացման, արդի հայ
պոեզիայի, երաժշտության, հասարակական մտքի զարգացման տեսանկյունից: Հակոբ Մովսեսի գրառումների աշխարհայեցությունը, թեև բարդ է և ունի հայեցության հոգևոր ըմբռնում, բայց տարաբնույթ նյութը, լինեն համաշխարհային թե հայ պոեզիայի, փիլիսոփայական և գեղագիտական համակարգերի, հասարակական ըմբռնման, թե այլ հարցադրումներ, որոնք ծագում են արդի աշխարհի մշակութային հարցադրումների ոլորտից, քննվում է բանաստեղծի փորձառության տեսանկյունից: