ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ (զրոն որպես թվական, մերոնք և ձերոնք բառերը որպես դերանուն) – 2024-1 Յուրի Ս. Ավետիսյան Հայոց լեզվի տեսությունը տվել է ժամանակակից հայերենի քերակա- նության շատ վիճելի հարցերի պատասխանները։ Իհարկե, շատերի վերա- բերյալ էլ տակավին կան տարակարծություններ, որոնք ժամանակի ընթաց- քում կանցնեն քննարկումների ճանապարհ, կտրվեն պատասխաններ, կծնվեն նոր տարակարծություններ, և այսպես շարունակ։ Սա լեզվի տեսության զարգացման բնականոն ճանապարհն է։ Եվ լեզ- վի բոլոր մակարդակներում էլ կան հարցեր, որոնք առանձնապես ուշադ- րության չեն արժանացել կամ քննարկվել են ոչ բավարար չափով. միգուցե նաև այն պատճառով, որ համակարգային նշանակություն չեն ունեցել, կամ պարզապես դրանք հատուկ քննարկման առարկա դարձնելու առիթները չեն ներկայացել։ Ձևաբանական մակարդակում մենք առանձնացրել ենք դրանցից մի քանիսը՝ զրոն որպես թվական, մերոնք և ձերոնք բառերի խոսքիմասային պատկանելությունը։