Մարինե Պ. Սարգսյան
Մեր նախորդ հոդվածում անդրադարձել ենք հայերեն հնատիպ գրքերի հիշատակարանների, բնագրերի հրատարակման հարցերին, որտեղ, որպես ուղեցույց ընդունելով ձեռագիր մատյանների, հիշատակարանների բնագրագիտական մշակման սկզբունքները, առաջարկել ենք դրանց տպագրության մեր տարբերակը:
Մեր թեկնածուական ատենախոսությունն առիթ տվեց զուգահեռաբար սկսելու հայերեն հնատիպ գրքերի հիշատակարանների ժողովածուի պատրաստումը՝ առաջնորդվելով հիմնականում «Հայ գիրքը» մատենագիտության առաջին հատորով։ Այստեղ առկա հիշատակարանները և նմանաբնույթ միավորները ստուգել-համեմատել ենք նկարագրությունների հիմք-գրքերի հետ։