ՈՉ ԵՐԿԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԲԱՐԲԱՌԱԿԵՐՊԵՐԸ ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ (տարաժամանակյա և ապաժամանակյա հայեցակերպեր) – 2024-1 Վարդան Զ. Պետրոսյան Հին հայերենն ուներ տասնհինգ երկբարբառակերպ , որոնցից միայն վեցն էին սերում հ.-ե. երկբարբառային համակարգից (հմմտ. աւ (aṷ), եւ (eṷ), իւ (iṷ), ու (oṷ), այ (ai), ̭ոյ (oi)): Մյուսները կազմավորվել են հ.-ե. հիմք-լեզվից հայերենի առանձնանալուց հետո, որպես ինքնուրույն լեզու՝ նրա նախագրային շրջանի ավելի քան երկուհազարամյա պատմության հոլովույթում և իրենցից ներկայացնում են հնչյունափոխական (իմա՝ հնչույթափոխական) տարբեր գործընթացների արդյունք: