ՄԻՔԱՅԵԼ ՍԱԼԼԱՆԹՅԱՆ. ԱՆՀԱՅՏ ԴՐՎԱԳՆԵՐ ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ – 2024-2 Հրանտ Ռ. Օհանյան Թեև հայ պատմագրության մեջ որոշ անդրադարձներ կան Լազարյան ճեմարանի տեսուչ (1822-1826) և ուսուցիչ (1822-1838), լեզվաբան, հոգևոր գործիչ Միքայել (Հովակիմ) Սալլանթյանի (1782-1851) գործունեությանը, այնուամենայնիվ, Մատենադարանում պահպանվող արխիվային բազմաթիվ վավերագրերը նոր լույս են սփռում նրա կյանքի և գործունեության մի շարք ուշագրավ դրվագների վրա: