ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՍԵՊԱԳՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ – 2018-2 Երվանդ Հ. Գրեկյան Հայկական լեռնաշխարհի տարածքում սեպագիր գրահամակարգերի կիրառության հնագույն վկայությունները կարող են վերաբերել առնվազն Ք.ա. 15-րդ դարին, երբ հատկապես լեռնաշխարհի արևմուտքի պետական կազմավորումները հայտնվեցին խեթա-միտաննական ազդեցության գետում՝ Խեթական տերության եւ Միտաննիի հետ ստիպված լինելով կապվել դաշնակցային կամ վասալական կապերով: