ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱԴԵԱՆԻ ՇԻՐԱԶԱՊԱՏՈՒՄԸ – 2017-3 Քնարիկ Ա. Աբրահամեան Կեանքի գիրք. թերևս այսպէս կարելի է անուանել գրականագէտ Սամուէլ Մուրադեանի «Յովհաննէս Շիրազ բանաստեղծը, մարդը» երկհատոր մենագրութիւնը (2012 և 2016): Ի հա՛րկէ, աշխատութիւնը վաստակաշատ գրականագէտի առ այժմ վերջին ծաւալուն ուսումնասիրութիւնն է. Շիրազը դեռ սպասում է ամբողջական ու սպառիչ գնա հատականի: Խօսքն այստեղ վերաբերում է բանաստեղծի ամբողջական գործերի հրատարակութեա նը: