ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՇՏԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ – 2019-1 Արարատ Մ. Հակոբյան Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի անզուգական կերպարի մեծությունը դրսևորվել է ոչ միայն նրա կերտած կոթողային ստեղծագործությունների, այլև հասարակական-քաղաքական բուռն գործունեության մեջ: Այդ իրողության դրսևորումներից մեկը եղավ այն, որ 1921 թ. Փետրվարյան ապստամբության կապակցությամբ նա իր պարտքը համարեց Թիֆլիսից մեկնել Երևան՝ հաշտեցնելու դիմակայող ուժերին՝ ապստամբներին և բոլևիկներին: