ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ – 2019-1 Վարդան Բ. Եսայան Թեև 1860 թ. հիմնադրված Ռուսաստանյան կայսրության պետական բանկը 1866 թ. իր բաժանմունքը բացեց Թիֆլիսում, սակայն 19րդ դարի 70-ական թվականներից Թիֆլիսի նահանգում արդյունաբերական ձեռնարկությունների, ֆաբրիկա-գործարանային արտադրության ի հայտ գալու հետ մեկտեղ ստեղծվեցին նաև ամբողջովին տեղական՝ հայկական կապիտալով գործող առաջին բանկային հաստատությունները: