ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ – 2016-4 Տիգրան Ռ. Եփրեմյան Արդի աշխարհակարգի ձևավորումը մեկնարկել է հարդյունս 1648 թ. Վեստֆալյան պայմանագրերի, որոնցով շահագրգիռ պետությունները կնքեցին ոչ թե հերթական խաղաղությունը, այլ մշակեցին համակեցութային նորմերի և հարաբերությունների նոր հարացույց ու համակարգ հիմնված երեք հիմնական սկզբունքների վրա՝ պետական ինքնիշխանության սկզբունք, ինքնիշխան պետությունների իրավահավասարություն և ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն: