ԻՐ ՈՒՐԻՇԸ – 2016-4 Աշոտ Վ. Ոսկանյան Բանաստեղծի և իշխանության առնչությունները միշտ չէ, որ նկարագրվում են պարզ այլընտրանքային եզրերի միջոցով՝ որպես համակրանքի կամ հակակրանքի, սպասարկման կամ բռնաճնշման և կամ էլ անտարբեր զուգահեռ համակեցության հարաբերություններ: Մանավանդ, երբ խոսքը Եղիշե Չարենցի պես հախուռն հանճարի մասին է, որի ստեղծագործական երևակայության մեջ «արտաքին» հասարակական երևույթները սովորաբար բազմակողմանի ներքին կերպափոխություններ են ապրել: