ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐԱՐԱՏ» ԱՄՍԱԳՐԻ ԷՋԵՐՈՒՄ – 2016-1 Գրետա Յ. Նիկողոսյան 1868 թ. Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու նախաձեռնությամբ սկսեց հրատարակվել «Արարատ» ամսագիրը, որը Կովկասում լույս տեսնող կրոնագիտական, եկեղեցագիտա կան, հայագիտական, բանասիրական առաջին ամսագրերից էր և մեծապես նպաստեց գիտության այդ ճյուղերի զարգացմանը, ինչպես նաև իր նշանակալից դերն ունեցավ հայ ժողովրդի եկեղեցական և հասարակական կյանքում։