ՆՈՐԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑՈՒ «ԱԴԱՄԳՐՔՈՒՄ» – 2015-1 Նարինե Հ. Դիլբարյան Առաքել Սյունեցին 14-րդ դարավերջի և 15-րդ դարասկզբի հայոց մշակույթի և գիտության բազմաշնորհ գործիչներից է, որը թողել է պատկառելի գրական և գիտական ժառանգություն: Նրա կենսագրության մանրամասները դեռևս բանասիրական բանավեճերի տեղիք են տալիս: Ըստ ընդունված տեսակետի՝ նա պետք է ծնված լիներ 1350 թ. և վախճանված 1425 թ., բայց Սյունեցուն նվիրված իր վերջին հետազո տության մեջ Ա. Մադոյանը վիճարկում է մահվան տարեթիվը, քանի որ գտել է ձեռագիր մի հիշատակություն, որտեղ նշում կա 1431 թ. Նորա վան քում Սյունեցու գտնվելու վերաբերյալ: