ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԿԱՌՔԵՐԻ ԵՒ ԿԱՌԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ – 2014-4 Սարգիս Գ. Պետրոսյան Վաղուց է պատմաբանների և հնագետների կողմից բացահայտվել այն իրողությունը, որ Առաջավոր Ասիան է եղել անվավոր փոխադրամիջոցների՝ սայլերի և մարտակառքերի հայրենիքը: Բայց միայն վերջին տասնամյակներում է ճշտվել, թե Առաջավոր Ասիայի որ մասում կարող էին գտնվել դրանց ստեղծման համար անհրաժեշտ պայմանները: Իսկ դրանք պահանջում էին ամրափայտ ծառերով անտառների, անհրաժեշտ մետաղահանքերի և զարգացած ձիաբուծության առկայություն: