ԼՐԱԳՐՈՂ-ԱՐՏԱՔԻՆ ՀԱՍՑԵԱՏԵՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ – 2014-4 Հայկական մեդիատեքստերի օրինակով Դավիթ Վ. Պետրոսյան Լրագրող-հասցեատեր փոխառնչությունների հանդիպավայրը մեդիատեքստն է: Իր դրսևորման տարբեր ձևերով հանդերձ (լրագրային տեքստ, հեռուստա և ռադիոտեքստ, գովազդային տեքստ, համացանցային տեքստ և այլն), այն բնորոշվում է հիմնարար մի առանձնահատկությամբ, որ միանշանակորեն հաստատում են մերօրյա տեսաբանները. խոսքը մեդիատեքստերի երկխոսային բնույթի մասին է: