ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎԻԶՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ. ՀՈՒԳՈ ԳՐՈԹԻՈՒՍ – 2014-4 Տիգրան Ռ. Եփրեմյան Հոլանդացի ականավոր մտածող և դիվանագետ Հուգո Գրոթիուսը (1583-1645 թթ.) արդարացիորեն համարվում է արդի միջազգային իրավունքի և հարաբերությունների համակարգի գլխավոր ճարտարապետը: 17-րդ դարի կեսերին, երբ Եվրոպայի հիմնական քաղաքական միավորներ ճանաչվեցին պետությունները, Գրոթիուսը առաջարկեց միջազգային իրավունքի նոր նախագիծ, որն արտացոլում էր այդ նոր իրողոթյունը: