ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՔՈՒՐՄԸ – 2014-3 Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի առիթով Սամվել Պ. Մուրադյան Ավելի քան կես դար ստեղծագործեց Հով հան նես Շիրազը՝ իր բա նաս տեղծություն ներով ու պոեմներով, ձեռքից ձեռք անցնող գրքերով, ան տիպ քերթվածներով ու գրեթե ամենօրյա հրապարակային ելույթներով մեծ ներգործություն ունենալով հայ կյանքի և հայ մարդու ազգային նկարագրի վրա։ Շիրազը պաշտեց հայրենիքն ու դաստիարակեց հայրե նա պաշտների սերունդներ, եղավ Սփյուռքի և Մայր հայրենիքի ամենա հուսալի կամուրջը, մաքառեց արտագաղթի ու ճերմակ ջարդի դեմ՝ դառնալով հայա պահպանության և ազգահա վաքի հզոր քարոզիչը: